Հասարակություն

Բուշերում բլուզումներ եւ զոհեր չկան. երկրաշարժ ատոմակայանի մերձակայքում

Բուշերի ատոմակայանում փլուզումներ եւ զոհեր չկան, կայանն աշխատում է սովորական ռեժիմով, Ռիա Նովոստիին հայտնել են Իրանում ՌԴ դեսպանատնից։

Այսօր ատոմակայանից 91 կմ հեռավորության վրա Երեւանի ժամանակով ժամը 15.52- ին տեղի է ունեցել երկրաշարժ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Ժամը 16. 05- ին արձանագրվել է երկրորդ ցնցումը 5,4 մագնիտուդով։

«Այն տեղեկությունը, որ ստացել ենք ատոմակայանի ռուսաստանյան տնօրինությունից, իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։ Ցնցումները զգացվել են կայանի տարածում եւ կից բնակելի ավանում։ Սակայն փլուզումներ, առավել եւս զոհեր ինչպես ավանում, այնպես էլ ատոմակայանում չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակվում է, անջատումներ եւս չեն եղել։

Իսկ երկրաշարժից զոհերի թիվը հասել է չորսի, հաղորդում է իրանական Press-TV հեռուստակայանը։ Թե որտեղ են երկրաշարժից զոհերը եղել, չեն հաղորդում։
Իրանական Կարմիր մահիկի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մահմուդ Մուզաֆարը ISNA գործակալությանը հայտնել է, որ գյուղական բնակավայրերում  հնարավոր է կան փլուզումներ։

Back to top button