
Այսօր առաջին անգամ Երևանի Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանները և Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հանդես կգան համատեղ ծրագրով՝ «Գրչի և վրձնի վարպետները. Իսահակյան — Սարյան», որի 3-րդ՝ ամփոփիչ միջոցառումն է՝ «Վարպետները վարպետների քաղաքում»:
Ծրագրում՝
Ցուցահանդես Երևանի և Գյումրիի երկաթգծի կայարանների սպասասրահներում,
Արխիվային նյութերի ցուցադրություն Գյումրի-Երևան-Գյումրի արագընթաց գնացքի վագոններում,
Ուղևորություն դեպի Գյումրի՝ հետաքրքիր անակնկալներով,
Առաջին անգամ վարպետների մասին պատմելու են նրանց «սիրելի կանայք» (մասնակիցները կներկայանան «Տերյան» մշակութային կենտրոնի պատրաստած անցյալ դարասկզբի ոճային հագուստներով),
Անակնկալ հանդիպում գրչի և վրձնի վարպետների հետ Գյումրիի կայարանում,
Ազգային երգ ու պար,
Ֆայտոնով պտույտ Գյումրիում (վարպետները՝ վարպետների քաղաքում),
Էսկուրսիա իսահակյանական վայրերով,
Հյուրասիրություն թանգարանի բակում (Սարյանի սիրած թեյը՝ Իսահակյանի սիրած թխվածքով),
Վարպետների մասին պատմող բացառիկ վավերագրական ֆիլմի ցուցադրություն,
Հանդիպում Իսահակյանի և Սարյանի ժառանգների հետ:




