
Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը» հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2019-ը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կկայանա բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:




