ԿարևորՀասարակություն

ԵՄ փորձագետների այցն ավարտվեց. նրանք կաջակցեն Կադաստրի արխիվների թվայնացմանը

Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն այսօր մեկնել են Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի լրատվական բաժինը:

Այցի նպատակը Կադաստրի արխիվների թվայնացմանն աջակցելն էր, և արխիվի տեղացի մասնագետների հետ դասընթացից զատ, եվրոպացի փորձագետները եղել են միասնական ստորաբաժանումում և նրա արխիվում, Լոռու մարզայինում, Վանաձորում այցելել են նաև ապագա միասնական արխիվի շինհրապարակ։

Երկուշաբթի օրը՝ տարեկան հերթական արձակուրդ մեկնելու նախօրեին, Կոմիտեում նրանց ընդունել է ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ներկայացրել մեր երկրում Կադաստրի ստեղծումից ի վեր թվայնացման երրորդ փորձի, Ինտեգրված կադաստրի և միասնական արխիվի ստեղծման մանրամասները։

Հանդիպման սկզբում Պետրոսյանը տեղեկացրել է, որ Կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին, ինչը չի խանգարում, որպեսզի փորձագետներին մանրամասն ու պատրաստակամորեն պատմի այս ոլորտում արվածի ու անելիքի մասին, աջակցի համագործակցությանը։ Իսկ հանդիպման ավարտին Պետրոսյանը հույս է հայտնել, որ ով էլ լինի Կադաստրի կոմիտեի ղեկավարը, այս ոլորտում ևս համագործակցությունը հաջողությամբ կպսակվի։

Կարդացեք նաև

Back to top button