ԿարևորՀասարակություն

Երկրորդ օրն է Հայաստանում երկաթուղին չի աշխատում

Գյումրիի լոկոմոտիվային  դեպոյի ամբողջ անձնակազմը երեկվանից աշխատանքի դուրս չի եկել՝ «Ռադիոլուր»-ին հայտնել է  Հարավկովկասյան Երկաթուղի  ընկերության  մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը:  

Նրա տեղեկացմամբ, երկաթուղայինները աշխատավարձի 30 տոկոս բարձրացում են պահանջում: «Եթե Գյումրիի լոկոմոտիվային դեպոն չի աշխատում, դա նշանակում է, որ  գնացք ընդհանրապես չի աշխատում՝ ոչ ներքին, ոչ արտաքին ուղղությամբ:  «Փորձում ենք լուծում գտնել, սակայն, հայտնի չէ՝ մինչև օրվա վերջ լուծում կգտնե՞նք, թե՞ ոչ»,- ասել է  ընկերության մամուլի պատասխանատուն:

Այս պահին երկաթուղու աշխատակիցները Գյումրիում հանդիպում են  ընկերության տնօրինության հետ:

Կարդացեք նաև

Back to top button