ԿարևորՀասարակություն

Նոր Նախիջևանը 240 տարեկան է

Հոկտեմբերի 18-19-ին Դոնի Ռոստովում մեծ հանդիսավորությամբ նշվել է ղրիմահայերի կողմից Նոր Նախիջևան քաղաքի և հարակից 5 հայկական գյուղերի հիմնադրման 240-ամյակը՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Միջոցառումներ շրջանակում տեղի ունեցած գիտաժողովին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: Նա հանդես է եկել նաև «Նոր Նախիջևան. արարման 240 տարիներ» զեկուցումով:

Միջոցառումներ են իրականացվել Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարանում, տեղի են ունեցել հանդիպումներ Դոնի հայ երիտասարդական միության անդամների հետ, այցելություններ ՀՀ հյուպատոսարան և Չալթրի պատմաազգագրական թանգարան: Համայնքի երիտասարդներին Հովհաննես Ալեքսանյանը ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, «ՆերՈւժ» սփյուռքի սթարտափ ծրագիրը, պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին: Հոբելյանական միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Մաթևոս Ասատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button