ԿարևորՀասարակություն

Անտառների պահպանումն ու վերականգնումը մեր առաջնահերթություններից են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին։

Միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 20-23-ը եւ կներառեն անտառների պահպանման եւ վերականգնման վերաբերյալ գլոբալ ջանքերի եւ միջոցների քննարկումներ։ Կներկայացվեն անտառների պաշտպանության, դրանց վերականգնման ծրագրեր, տեղի կունենա փորձի փոխանակում։

Գագաթնաժողովի նպատակն է մինչեւ 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառային զանգվածների մակերեսը։ Գագաթնաժողովում ելույթ կունենա Քենիայի Նոբելյան մրցանակակիր, «Կանաչ գոտի» շարժման ներկայացուցիչը, ինչպես նաեւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի շրջանակում կկազմակերպվենն էքսկուրսիաներ։ 

«Բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են»,- իր ելույթում ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button