ԿարևորՄիջազգային

Ընտանեկան բռնության զոհերին Բաքվում բռնության ենթարկեցին ոստիկանները

Անցյալ հանգստյան օրերին անհանգիստ է եղել Ադրբեջանի մայրաքաղաքում, բախումներ են եղել ոստիկանության և ցուցարարների միջև, ինչին հետևել են կոշտ գնահատականներ Եվրոպայից։

Ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ պաշտպանելու կանանց իրավունքները և բողոքելու ընտանեկան բռնության դեմ։ Բողոքի գործողության էին դուրս եկել մի քանի տասնյակ կանայք հիմնականում և պահանջում էին իշխանություններից ավելի արդյունավետ պայքարել բռնության դրսևորումների դեմ, թույլ չտալ իրենց կամքի դեմ աղջիկների վաղ ամուսնությունները, պաշտպանել նրանց կրթության իրավունքը։

Սակայն ընտանեկան բռնության դեմ բողոքի գործողության մասնակիցներին բռնության են ենթարկել ադրբեջանցի ոստիկանները։ Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել  Բաքվում ծավալված իրադարձությունների առնչությամբ՝ հայտարարելով․ «Բաքվում հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում թե՛ ոստիկանության պահվածքի, և թե՛ մարդկանց խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքի իրացման առումով»: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի համոզմամբ, անգամ մի քանի տասնյակ կանանց բողոքի գործողությունը պաշտոնական Բաքուն կոշտ մեթոդներով է ցրում, քանի որ ավանդական մտավախություններին գումարվել է նաև հարևան երկրի փորձը․ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանական հասարակական ընդվզումները «խեղդում է օրորոցում»։

Կարդացեք նաև

Back to top button