ԿարևորՀասարակություն

Սարհատ Պետրոսյանը պաշտոնից ազատման խնդրանքով դիմել է վարչապետին

ՀՀ Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետին՝ պաշտոնից ազատման խնդրանքով:

«Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Սարհատ Պետրոսյանը։

«Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են»,- գրել է նա:

«Հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար»,- նշել է Պետրոսյանը։

https://www.facebook.com/sarhat/posts/10162676602040106

Կարդացեք նաև

Back to top button