
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Այսօր թողարկվել է 2018 թվականի Ավրորա մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անվան նամականիշը որը «ՀայՓոստի» կողմից շրջանառության մեջ կդրվի:
Նա Ավրորա մրցանակի երրորդ դափնեկիրն էր, ով անձնուրաց պայքարել է Մյանմայի ռոհինջա ժողովրդի հավասարության ու կրթության ու մարդու իրավունքների վերականգնման համար:
Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ամենավառ դեմքերից մեկի՝ 2017 թվականի դափնեկիրներ Թոմ Քաթինայի համար երկու տարի առաջ ստացած մրցանակն զուտ անձնական մրցանակ չէ: Այն օգնություն էր ոչ միայն իր հիվանդանոցին, այլև ողջ ժողովրդին
Քաթինան Սուդանի՝ պատերազմական իրադրության մեջ գտնվող Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիրն է ու նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ:
«Ավրորա» մրցանակի գեղեցկությունը նրանում է, որ այն ընտրում է իմ պես ոչ հայտնի մարդկանց և բարձրացնում ճանաչելիության մի նոր մակարդակի և նաև բարձրաձայնում մեր խնդիրների մասին»:
Քաթինան «Ավրորա» համաժողովի առանձնահատկություն համարում է այն, որ հնարավոր է դարձել համախմբել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, բարերարներին, մարդասերներին՝ քննարկելու տարբեր հարցեր:
Մարդը, ըստ Թոմ Քաթինայի, կարող է տարիներով աշխատել այսպես ասած վակումում և նրա մասին ոչ ոք չիմանա, բայց «Ավրորան» օգնում է ճանաչելիության հասնել, իսկ դա էլ օգնում է մեծացնել Ավրորայի աջակիցների թիվը:

Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է Սուդանում մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու մարդասիրական գործին: Չնայած հիվանդանոցի վրա օդային հարձակումների մշտական սպառնալիքին, Թոմ Քաթինան բուժօգնություն է տրամադրել ավելի քան 750,000 մարդու, որոնք նրան են դիմել տարբեր հիվանդություններով՝թերսնումից ու տիֆից, մինչև քաղցկեղ ու պատերազմական վերքեր։
Իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրն էր, որի պատկերով նամականիշ թողարկվեց: Նա խոստացավ տարածել «Ավրորայի» ուղերձը:
«Ավրորան» լավ օրինակ է բոլոր ազգերի ու ժողովուրդների համար բարեգործություն անելու համար՝ ասում է իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը։ Նրան մրցանակը շնորհվել էր ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և հիմնարար իրավունքների համար մղած պայքարի համար։
Նա ենթարկվել է ճնշումների, հետապնդումների և հալածանքների՝ իր կյանքի 12 տարին անցկացնելով բանտում, ինչի հետևանքով ծանրագույն զրկանքների է ենթարկվել նաև նրա ընտանիքը։ Իսկ թե ով կլինի այս տարվա «Ավրորայի» հաղթողը, պարզ կդառնա մի քանի օրից՝ հոկտեմբերի 19-ին:




