ԿարևորՄշակույթ

Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով հանդիպումը նախատեսված է նոյեմբերին

Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել է, որ Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի կեսերին։

Լավրենտևն ասել է, որ Ռուսաստանը հույս ունի՝ Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում բացասաբար չի ազդի Սիրիայի իշխանության ու ընդդիմության, և նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսոնի հոկտեմբերի 30–ին Ժնևում Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի շրջանակներում հանդիպելու որոշման վրա։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն կա Սիրիայի հյուսիսում գործողության շուրջ, Լավրենտևը բացասական պատասխան է տվել։

Աստանայի ձևաչափով Սիրիայում իրավիճակի կարգավորման երաշխավոր երկրներ են համարվում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը։ Այս երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը՝ սեպտեմբերի 16-ին, ՌԴ նախագահ Պուտինը հայտնել է, որ Սիրիայի հարցով սահմանադրական կոմիտեի կազմն արդեն ընտրված է։

Սեպտեմբերի 23-ին էլ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը տեղեկացրել է, որ Սահմանադրական կոմիտեն արդեն կազմված է։ Կոմիտեի առաջին հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 29-30-ին՝ Ժնևում։

Կարդացեք նաև

Back to top button