ԿարևորՀասարակություն

Սփյուռքի մասնագետների ներուժը պետք է օգտագործել. Զարեհ Սինանյան

Մարիա Պապյան
«Ռադիոլուր»

Թավշյա հեղափոխությունից հետո շարունակ խոսվում է մրցունակ կադրերի, սփյուռքի մարդկային և մասնագիտական ներուժի ներգրավման, Հայաստան- Սփյուռք համագործակցության շրջանակներում տարբեր ձևաչափերով կազմակերպվող համաժողովներում պայմանավորվածությունները խոսքից գործի վերածելու մասին։

 Ի՞նչ աշխատանք է տարվում այս ուղղությամբ՝  հարցերի վերաբերյալ «Ռադիոլուր»-ը զրուցել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

«Սփյուռքը ծանոթանում է Հայաստանի հնարավորությունների հետ, արդյունքում աստիճանաբար սկսվում է գաղափարների ֆերմենտացիան։ Կարևորությունը այս համաժողովների անգնահատելի է հենց այս համատեքստում։ Հայաստանում կարելի է աշխատել, կարելի է եկամտաբեր աշխատել. Հայաստան եկած գործարարները այս մտքին գալիս են հենց նման համաժողովներից հետո»,- ասում է Զարեհ Սինանյանը։

Խոսելով պետական համակարգում սփյուռքյան կադրերի ներգրավվածության մասին՝ Զարեհ Սինանյանը կարծիք է հայտնել, որ մրցունակության գնահատականը հենց հաղթելն է, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր պետական համակարգը լավ չի աշխատում։

«Մենք ունենք բազմաթիվ մասնագետներ բոլոր բնագավառներում, որոնք բնակվում են սփյուռքում և նրանց չներգրավել հայաստանյան գործընթացներում դավաճանության նման մի բան է»,- ասել է Սինանյանը։

Կարդացեք նաև

Back to top button