ԿարևորՔաղաքական

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի ակցիա են իրականացրել

Երեւանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  բողոքի ակցիա են իրականացրել:

Բողոքի ակցիայի մասնակից քրդական համայնքի ներկայացուցիչները դատապարտում են ԱՄՆ իշխանությունների՝ քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։

Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝  թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button