
«Վանաձորում փորձարկվում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները, որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով»,-գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ներկայացրել տեսանյութ։
Վանաձորի օրը կնշվի հոկտեմբերի 26-ին, տոնակատարությանը ներկա կգտնվի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




