Քաղաքական

Նախագահի պաշտոնակալության արարողությանը կմասնակցեն օտարերկյա հյուրեր

Հայաստանի նախագահի վաղը կայանալիք պաշտոնակալության արարողությանը ներկա կլինեն նաեւ օտարերկրյա հյուրեր։

Մասնավորապես՝ ներկա կլինեն Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուն, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Բելառուսի Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Վալերիու Ստեֆան Զգոնեան, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը, Լիբանանի պետնախարար Մարվան Խերեդդին, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Վրաստանի մշակույթի նախարար Միրիանե Օդիշարիան, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարներ Նիկոլայ Բորդյուժան եւ Վիկտոր Տվիրկունը։

Back to top button