
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հրաժեշտ է տվել Հայաստանին մասնավոր ինքնաթիռից և կիսվել իր տպավորություններով:
Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակել ինքնաթիռից: «Կկարոտեմ քեզ Հայաստան»,- գրել է Քիմը։
Քարդաշյանը նաեւ լուսանկար է հրապարակել եւ նման գրառում արել.
«Շնորհակալ եմ քեզ Հայաստան նման ճանապարհորդության համար։ Այնքան օրհնված եմ, որ իմ փոքրիկների հետ միասին մկրտվեցինք Հայաստանի գլխավոր տաճարում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը համարվում է Հայ առաքելական եկեղեցու Վատիկան: Այս եկեղեցին կառուցվել է 303 թվականին», — նշել է նա:
Քիմ Քրդաշյանը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու WCIT-2019 համաժողովին։




