
ՀՀ Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.
«Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաեւ հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,- ասել է Գրիգորյանը:
Ինչպես նա է նշել, Անվտանգության խորհրդի գրասենյակում պլաններ կմշակվեն՝ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։




