
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գարեգին Նժդեհ փողոցում: Փողոցի մի հատվածում իրականացվում են ասֆալտե ծածկույթի տեղադրման աշխատանքներ՝ հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Գարեգին Նժդեհ փողոցը վերջինն է Գյումրիում իրականացվող ՎԶԵԲ-ի ծրագրի առաջին փուլում ընդգրկված փողոցներից:
Փողոցի ասֆալտապատման հիմնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 17-ը: Նույն օրը Գյումրիում կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, և քաղաքը նորից մեծաթիվ հյուրերի է սպասում:




