ԿարևորՀասարակություն

«Ես հուզված եմ». Քիմ Քարդաշյանը WCIT-ում՝ ելույթից առաջ

Երեւանում շարունակվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Մարզահամերգային համալիր է քիչ առաջ ժամանել ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա ասել է, որ բավականին հուզված է:

Քիմ Քարդաշյանը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի եւ լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը եւ թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:

«Գաղափարների շուկա» շրջանակում քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության եւ նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետեւ բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

Լուսանկարը և տեսանյութը՝ Հասմիկ Դիլանյանի

Կարդացեք նաև

Back to top button