ԿարևորՀասարակություն

Հրաշալի համերգ էր, փառահեղ երաժշտություն և նվագախումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Հրաշալի համերգ էր, փառահեղ երաժշտություն և նվագախումբ։ Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար։ Հայաստանը պատվով ազդարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը #WCIT2019 #Armenia»:

Հանրապետության հրապարակում երեկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրեց արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտության համերգ:

Համերգով մեկնարկեց հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT)։

Կարդացեք նաև

Back to top button