ԿարևորՀասարակություն

Լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունն անթույլատրելի է. ՄԻՊ

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել: «Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ «Հայելի» մամուլի ակումբի կայքը տեղեկացրել էր հարձակման մասին: 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը,Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել ակումբի դռներին։

Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել ակումբը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է տեղի ունեցածին. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,- գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button