
Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ քննարկել են Զինված ուժերի ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում գրանցված բարեփոխումները:
«Այսօր շատ կարեւոր խորհրդակցություն ունեցանք ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ: Այս պահին այս համակարգով արդեն իսկ սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:




