ԿարևորՀասարակություն

Նախանշվում են քայլեր սահմանամերձ բնակավայրերում վերաբնակեցման «Վերադարձ» ծրագրի համար

«Վերադարձ» ծրագիրը նախատեսում է մինչև 2025 թվականը առնվազն հինգ հազար ընտանիքի վերադարձ ու վերաբնակեցում Տավուշի մարզում, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։

Տավուշի մարզպետարանում, մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, քննարկվել են ծրագրի հետ կապված հարցեր։ Քննարկմանը մասնակցել է նաև հատուկ այս ծրագրի համար Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից ընտրված փորձագետ Տիգրանուհի Տարախչյանը` տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Փորձագետը ներկայացրել է իր պատկերացումները ծրագիրն արդյունավետ կյանքի կոչելու մասին։ Կարևորվել է համագործակցված աշխատանքը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների ու ՀԿ-ների հետ՝ միջազգային և տեղական բոլոր ռեսուրսների ներգրավմամբ։ Խոսվել է կայուն վերաինտեգրման հիմնախնդիրների և կարիքների գնահատման մասին։

Հատուկ ուշադրություն կդարձվի տների նորոգման, բիզնեսների աջակցության, մասնագիտական վերապատրաստման և աջակցության այլ ուղղությունների վրա։ Քննարկման արդյունքում նախանշվել են հետագա քայլերը․ կմշակվի ռազմավարություն և գործողությունների հստակ ծրագիր։

Կարդացեք նաև

Back to top button