ԿարևորՀասարակություն

«Մինչև Երևան 6060 մղոն է»

Չիկագոյի Քոնորսի պուրակում տեղադրվել է ցուցանակ, որը ցույց է տալիս, թե ինչ հեռավորություն վրա են գտնվում Լոնդոնը, Փարիզը, Լոս Անջելեսը, Հռոմը… նաև Երևանը՝ հայտնում է Mirror-Spectator-ը:

Ըստ Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի՝ «Մինչև Երևան 6060 մղոն է» ցուցանակը վկայությունն է այն բանի, թե որքան փոքր է մեր մոլորակը: Հյուպատոսը նաև բոլորին կոչ է արել այցելել Հայաստան:

Նախորդ տարի Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության հովանու ներքո, «Բիզնես Արմենիա»-ի նախաձեռնությամբ և Չիկագոյի հայկական համայնքի աջակցությամբ, նույն պուրակում տեղադրվել էին Հայաստանում պատրաստված «Չիկագո-Երևան» մակագրությամբ նստարաններ՝ նման նրանց, որոնք տեղադրված են Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում:

Կարդացեք նաև

Back to top button