ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խնդիրները քննարկվել են ՀՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ
կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաև ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով՝ տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի
արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար
համագործակցության և ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն:
Հատկապես կարևորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման
հայեցակարգի ընդունումը և դրանում կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են նաև ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը և հետագա անելիքները: Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում:

Կարդացեք նաև

Back to top button