
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող մի քանի ընկերությունների մասին պատրաստված հոլովակը։
«Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- օրերս Հռոմում հայտարարել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ հանդիպման ժամանակ:




