ԿարևորՔաղաքական

Իրանի նախագահին Երևանում սպասում են այսօր երեկոյան

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար այսօր Երեւան կժամանի: Այս մասին տեղեկացրել է Իրանի նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:

Իրանի նախագահի Հայաստան այցի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ հայտնելով, որ Հասան Ռոուհանին Երևանում կլինի երկուշաբթի երեկոյան:

Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում:

Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին վարչապետն իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անշուշտ հատուկ անդրադարձ կատարելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարին: Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրանի նախագահը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների ղեկավարների հետ»,- գրել է իրանագետը:

Կարդացեք նաև

Back to top button