ԿարևորՄշակույթ

«Բագրատունյաց ժառանգությունը»-ը Լոռի էր բերել շատերին

Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո հանրապետության տարբեր բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ, զբոսաշրջիկներ կիրակի ներկա են եղել ««Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կազմակերպված «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Տոնակատարությանն իրենց մասնակցությունն են բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, ռումինական Հարգիտա նահանգից Լոռու մարզում գտնվող պատվիրակության անդամները:

Մինչ տոնակատարությունների մեկնարկը, նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մասնակցել են դեպի արգելոց տանող ասֆալտապատ ճանապարհի հանդիսավոր բացման արարողությանը. շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվել է պետական բյուջի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով տարածքն առավել մատչեի դարձնել զբոսաշրջիկների համար: Դիտել են նաև համայնքի կողմից սուբվենցիոն միջոցներով ձեռքբերված գյուղտեխնիկան:

«Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող աննախադեպ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ջանքերով՝ նպատակ ունենալով ներկայացնելու հայկական թագավորությունների և հատկապես Բագրատունյաց թագավորության ժառանգությանը,բացահայտելու պատմական վայրի գրավչությունները և այն հաճելի վայր դարձնելու զբոսաշրջիկների համար:Միջոցառման կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Լոռու մարզպետարանը:

Թատերականացված պատմական դրվագներով ներկայացվեցին միջնադարյան բերդաքաղաքի ավադույթները, բարքերը. «Բագրատունյաց արքան» ուղեկցել է պատվարժան հյուրերին՝ ներկայացնելով բերդաքաղաքի պատմությունը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց «Լոռի բերդ քաղաքատեղիից» հայտնաբերված առարկաների և պեղումների մասին պատմող տեսաֆիլմ:
Ներկաները շրջել են նաև տաղավար առ տաղավար՝ ծանոթանալով հայ վարպետների ձեռքի աշխատանքներին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները։

Միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտը ապահովել են արհեստավորական տաղավարներն ու շուկան։ Շուկայի տարածքում ներկաները դիտել են ինչպես աճպարարական համարներ, այնպես էլ՝ ժողովրդական երաժշտական նվագարաններով «երաժշտական մարտեր»։

Տոնակատարության ընթացքում նախատեսվել էր նաև մարտական դրվագների բեմադրություն: Ցուցադրվել են նաև Լոռի բերդից պեղված գտածոները, Բագրատունյաց շրջանի արքունական տարազները, կազմակերպվել է
Բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես: Հատկապես զբոսաշրջիկները մեծ սիրով մասնակցել են ազգագրական պարերի ուսուցմանը:
Միջոցառմանը առանձնակի շուք է հաղորդել «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտությունների առանձնահատուկ մատուցմամբ, և «Որդան կարմիր» ռոք խումբը:

Կարդացեք նաև

Back to top button