ԿարևորՀասարակություն

Մրգօղու փառատոն՝ Տավուշի մարզում

Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր-Կողբ

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված են ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ:

Փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:

Ռադիոլուրի հարցին, թե արդյո՞ք ռիսկային չէր նման փառատոն կաղմակերպել, փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանն ասաց, որ Խորհրդային Միությունում Հայաստանը միակ երկիրն է եղել, որտեղ սթափարաններ չեն եղել։

Կողբի համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը նշեց, որ այս փառատոնը եւս մեկ անգամ առիթ է՝ ճանաչելի դարձնելու մեր մրգօղիները, կամ ժողովրդական լեզվով ասած՝ տնական օղիները։

Երգիչ Արսեն Սաֆարյանը համերգով է հանդես գալիս։

Այս փառատոնը նաեւ շատ կարեւոր է հայկական ավանդույթները պահպանելու եւ շարունակելու առումով, մեզ հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը, նշելով որ փառատոնին մասնակցելու հրավերը սիրով է ընդունել։

Ռադիոլուրի թղթակիցը շրջել է տաղավարներով, համտեսել մրգօղիները։ Մասնակից եղել է նաեւ Երեւանից, ով սակայն մրգօղու փոխարեն ներկայացրել էր խորտիկներ։

Արսեն Սաֆարյանի համերգը՝ Կողբում, Տավուշի մարզ՝ Մրգողու փառատոն «Սեպտեմբերֆեսթ»

Կարդացեք նաև

Back to top button