
Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին:
Սեպտեմբերի 27-ին` ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհը մարվել է ժամը 07:25-ին: Այրվել է մոտ 15000 հակ անասնակեր:
Հրշեջ-փրկարարների օգնության կարիքն այլևս չկա:




