ԿարևորՀասարակություն

Շրջանառության մեջ է դրվել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

ԿԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ:

Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Կարդացեք նաև

Back to top button