
ԵԱՏՄ- ում մեծ թափով ընթանում են էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծման աշխատանքները՝ նշվել է «Եվրասիական շաբաթ 2019- ի» շրջանակներում էներգաանվտանգությանը նվիրված հարթակում։
«Մեր միությունը աշխարհում էներգաարտադրության մեջ առաջատար դիրքեր է գրավում։ ԵԱՏՄ էներգետիկ համախառն ներուժը նշանակալի է, իսկ արդյունավետ օգտագործումը կարող է ամենատարբեր մարտահրավերներին հզոր պատասխան լինել»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկային եւ ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիեւը։

Ընդհանուր էներգետիկ շուկայի աշխատանքի համար պետք է երկրներին պատրաստել եւ հաստատել փաստաթղթղերի փաթեթ։ Խոսքը շուկայի գործունեության համար անհրաժեշտ չորս կանոնների մասին է։ Միայն դրանց փաթեթային ընդունման եւ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը։
Անդամ պետությունների ղեկավարները 2018- ի դեկտեմբերի 6- ին հաստատելն են այդ շուկայի ձեւավորման ծրագիրը։
ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդներին դպրոցը
«Եվրասիական շաբաթի» շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը Տիգրան Սարգսյանը բացել է «ԵԱՏՄ երիտասարդ առաջնորդներին դպրոցը»։
«Գալիս է նոր սերունդ եւ մեզ համար կարեւոր է գնահատել, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից երիտասարդությունը։ Դուք այլ կերպ եք մտածում, դուք մեզ եւ ողջ աշխարհն այլ կերպ ենք ընկալում։ Իսկ մենք պետք է լսենք ձեզ, որպեսզի հասկանանք։ Չէ՞ որ դուք մեր երկրների ապագան եք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նա նշել է, որ ժամանակակից աշխարհը կանգնած է զարգացման գլոբալ մի շարք առաջնահերթությունների առաջ, որոնք երիտասարդությունն անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել։
«Ձեր սերունդը ապրելու է շատ բարդ ժամանակներում, երբ փոփոխությունների խտությունը ֆանտաստիկ մեծ կլինի։ Դա ոչ միայն վերաբերում է նոր տեխնոլոգիաներին ու սարքերին, փոխվում են կյանքի դրվածքն ու արժեքները։ Հիմնականը, որ պետք է սովորեք՝ կարողանալ մտածել եւ աշխատել տեղեկատվության հետ, որովհետեւ ցանկացած գիտելիք շուտ ծերանում է»,- ասել է Սարգսյանը։

Եվրասիական թվային հարթակի մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը
«Եվրասիական թվային հարթակի» միիազգային մրցույթն մասնակիցներն այսօր միջազգային ներդրողներին են ներկայացրել իրենց Ինովացիոն ծրագրերը «Եվրասիական շաբաթի» շրջանակներում։
«Դրանք 2018 եւ 2019 թվականների լավագույն ծրագրերն են։ Ներդրողները կներկայացնենք դրանց թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ զարգացման հանձնարարականներ կտան։ Իր հերթի ներդրողները ոչ միայն կծանոթանան հետաքրքիր ծրագրերի հետ, այլեւ կարող են իրենց ներդրումը բերել ԵԱՏՄ անդամ երկրներում թվային օրակարգի զարգացման գործում»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Խաժակ Կարայանը։




