
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել՝ հետեւելու հանրապետության միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին ընթացող հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին:

Նախարարը լրագրողներին ծանոթացրել է Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածներում իրականացվող աշխատանքներին:

Նախարարը շրջայցի ընթացքում հետևել է նաև Մ8, Մ16, Մ4 ճանապարհներին ընթացող աշխատանքներին:





