ԿարևորՔաղաքական

Որն է իրավապահ համակարգում կադրային փոփոխությունների պատճառը

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչու չեն ձերբակալում նախկին կոռուպցիոներ իշխանավորներին եւ գողացված փողերը հետ չեն վերադարձվում:

«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մեղադրվում է խոշոր չափի կաշառքի համար, օգտվելով իր պատգամավորի կարգավիճակից, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն առաջին անգամ չքվեարկեց իր ձերբակալման օգտին, Հայաստանից թողեց հեռացավ:

Միհրան Պողոսյանը, որի դեմ չարաշահումներով քրեական գործ է հարուցված, Հայաստանից փախած է եւ գտնվում է հետախուզման մեջ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-Հարավի» գործով, էլի փախած է ՀՀ-ից, գտնվում է հետախուզման մեջ: Մանվել Գրիգորյանը, Գագիկ խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են:

Մյուս կողմից, ես հայտարարել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները ինձ չեն բավարարում: Նաեւ դա է պատճառը, որ իրավապահ համակարգում շատ էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Հայաստանի ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»,- ասել է վարչապետ Փաշինյանը Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը։

Կարդացեք նաև

Back to top button