
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Կամաց — կամաց Հայաստանի տեխնոլոգիական բրենդը ձևավորվում է: Մեր կարևորագույն խնդիրը հայկական տեխնոլոգիական բրենդի առաջխաղացումն»,- Ռադիոլուրի հյուրասահում հայտարարել է առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա կարծում է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների թիվը կհասնի խորհրդային տարիների քանակին՝ 100 հազար մարդ: Ավելին, կունենանք ավելի բարդ ու հիմնավոր համակարգեր:
Ըստ Վարդանյանի՝ ռազմական արդյունաբերության ոլորտում տեղաշարժեր կան, դրանք, սակայն, բավարար չեն: Հիմնական պրոլբեմը Կարեն Վարդանյանի խոսքով, մտածողության մեջ է:
Բանակը շատ անտարբեր ու բյուրոկրատական է, որը չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Իհարկե տարբերությունը 2016-ի ապրիլի ու այսօրվա մեջ էականորեն փոխվել է, սակայն, շատ դանդաղ ու ոչ արդյունավետ է:
«Բանակը պետք է նպատակ ունենա առաջիկա ութ տարիներին հասնի նրան, որ առնվազն իր զինանոցի 80-85 տոկոսը արտադրված լինի Հայաստանում: Երկարատև պատերազմի պատրաստ լինի»,- ասել է առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:




