
Հայկական ազգային կինոակադեմիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«2020 թվականի փետրվարի 9-ին կկայանան Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը:
Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը:
«Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝
Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:
Հաջողություն բոլորիս»:




