ԿարևորՀասարակություն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց հայկական եռագույնով

Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Շնորհավոր տոնդ Հայաստան, ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmEmbGeorgia/videos/2532394013710825/

Սեպտեմբերի 21-ը Հայաստանը նշում է անկախության 28-րդ տարեդարձը։ Տոնական գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ 

Կարդացեք նաև

Back to top button