ԿարևորՀասարակություն

Վարչապետը ներկայացրել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, ով մինչ այդ եղել է ոստիկանապետի առաջին տեղակալը։  Վարչապետի խոսքով՝ Սարգսյանն աշխատանքային ողջ գործունեությունը ծավալել է ոստիկանական համակարգում։

«Կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք բոլորս մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ավելի բարձր նշաձողեր սահմանենք, և ես հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/489342194978437/

Կարդացեք նաև

Back to top button