
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Համընդհանուր ներառականությունը Հայաստանում նոր կրթական համակարգ է:
Ամռան ընթացքում հանրապետության բոլոր ուսուցիչները վերապատրաստվել և սեպտեմբերից դասարաններ են մտել հատուկ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու օրակարգով:
Մասնագետները նկատում են, որ համընդհանուր ներառականությանն անցնելու ճանապարհին շատ խնդիրներ կան հաղթահարելու, ու դեռևս չլուծված է մնում անգամ ամենատարրական՝ միջավայրի մատչելիության խնդիրը՝ սկսած թեքահարթակներից մինչև մյուս ենթակառուցվածքներ:
Այնուամենայնիվ արդեն որդեգրել ենք համընդհանուր ներառականության քաղաքականությունը և արդեն իսկ կարող ենք որոշակի պատկերացում կազմել Հայաստանում ներառական կրթության կազմակերպման, խոչընդոտների և ձեռքբերումների մասին:
Ռադիոլուրը զրուցել է համար 130 դպրոցի հոգեբան Էլպիդա Բաբայանի հետ:
Հարցազրույցը՝ ստորեւ.




