ԿարևորՀասարակություն

Տուրիզմը կփոխարինի՞ արդյունաբերությանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի զգալի՝ 12.3 տոկոս աճ է արձանագրվել: ԿԲ-ի հաշվարկներով՝ այս տարի օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 մլն դոլար գումար:

Հայաստանը զբոսաշրջայի՞ն, թե՞ արդյունաբերական երկիր։ Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ երկու ուղղությունները պետք է դիտարկել առանձին կողմերով:  Արդյունաբերությունը հարկավոր է նրա համար, որ Հայաստանն ինժեներական մտածելակերպի  երկիր է և այս ոլորտն այստեղ կարող է հաջողությամբ  զարգանալ:

Նախկինում արդյունաբերության մեջ ամենաուժեղ ուղղությունը եղել է մեքենաշինությունը, կազմել է ՀՆԱ-ի 67 տոկոսը: Սա կխթանի Հայաստանի արտահանման հնարավորությունները և Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը:

Մեքենաշինությունն ու  արդյունաբերությունը կարող են օժանդակել  այլ ոլորտների զարգացմանը: Ներկայիս տնտեսության մեջ  գերակշռում են միկրո և մակրո ձեռնարկությունները, որոնք թեև ՀՆԱ-ի և պետական բյուջե ձեւավորման մեջ փոքր դեր ունեն, սակայն ապահովում են զբաղվածություն:

Այս բիզնեսները կարող են զարգանալ ծառայությունների ոլորտի զարգացման շնորհիվ, որի կարևոր գեներացնող ուժը տուրիզմն է:

«Քանի որ այս ընկերություններն անհատ բիզնես, փոքր ձեռնարկատեր արտահանող չեն, ներքին շուկան փոքր է, մրցակցությունը խիստ է,  իրենց զարգացման  լավագույն ձևը տուրիզմն է»:

2018 թվականի ընթացքում ստեղծվել է  26 հազար անհատ ձեռնարկատեր և մոտ  6300 ՍՊԸ-ներ:  Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե այդ անհատ ձեռնարկատերերը և ՍՊԸ-ները գործեին, ապա 100 աշխատատեղ  կստեղծվեր: Բայց այդ թվերը չիրականացան, քանի որ  մեծ մասը չկարողացավ գործել շուկայի, ֆինանսների բացակայության պատճառով, մի մասն էլ ստեղծվել էր արհեստական նպատակների համար: Գործատուների հանրապետական միության նախագահը կարծում է, որ  նոր ստեղծվող ընկերությունների պոտենցիալը  պետք է օգտագործել: Եվ լավագույն ձևը տուրիզմի միջոցով դրանց խթանելն է:

Միայն զբոսաշրջությունը ոչինչ չի տա այս կամ այն երկրին, առավել ևս Հայաստանին: Սա էլ  տնտեսական զարգացման մասնագետ Գագիկ Վարդանյանի կարծիքն է:  Զբոսաշրջությունը պետք է դիտարկել  ինչ որ համատեքստում: Եթե կա զարգացած արդյունաբերություն, կրթություն և գիտություն, այլ ոլորտների զարգացման մակարդակ, ապա զբոսաշրջիկի համար երկիրը կկարևորվի:  Միայն պատմամշակությաին  արժեքներ ցույց տալը քիչ է, ներկա ժամանակներում պետք է նվաճումներ ցույց տալ:

« Եվ այս ֆոնի վրա զբոսաշրջային պրոդուկտը  ավելի կարժևորվի և ավելի մեծ եկամուտ կբերի, քանի որ այն տեսքով, ինչը որ ունենք, զբոսաշրջությունը եկամուտ ապահովող ոլորտ չէ: Զբոսաշրջիկները զարգացած երկրներում մեծ ծախսեր են անում, Հայաստանում՝  փոքր ծախսեր։ Զբոսաշրջության ոլորտի զարգացումը չպետք է համարել գերակա ճյուղ: Մեծ զբոսաշրջային ռեսուրսներ ունեցող երկրները, ինչպիսին Հունաստանն է, մենք տեսանք ինչ ճգնաժամի առաջ կանգնեց»:

Պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը կապված է մտավոր կարողությունների հետ: Իսկ տնտեսագետ Հայկ Սարգսյանը կարծում է, որ  զբոսաշրջությունն ապահովում է արտարժույթի ներհոսք: Եվ երկրորդ կարևոր հանգամանքը  մեր մշակութային արժեքներով  երկիր ներկայացնելու  ասպեկտն է:

 Այս առումով, թերևս, տարակարծություններ չպետք է փնտրել այդ երկու բնագավառների միջև: Մենք զբոսաշրջությանը զուգահեռ պետք  է կարողանանք երկիրը տեղափոխել տնտեսական ռելսերն վրա և նոր տիպի արդյունաբերական երկիր ունենալու խնդիրը կարողանանք լուծել»:

Զբոսաշրջությունը երկրի  զարգացման ճյուղերից մեկն է: Պետք է զարգացնել առաջադեմ տեխնոլոգիաներով արդյունաբերությունը, որի նպատակն է ապահովել բարձր արտադրողականություն:

Կարդացեք նաև

Back to top button