
Արմինե Գեւորգյան
Ռադիոլուր
Ես հրաժարական չեմ տալիս, ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը։
«Այդպիսի բան չկա, ու վարչապետի հետ նման հարց չի քննարկվել»,-ասաց Տոնոյանը։
Լրագրողների հարցին, թե հնարավոր է Տոնոյանը ԱԱԾ տնօրեն նշանակվի, ՊՆ նախարարը ծիծաղեց եւ հիշեցրեց, որ ինքը պաշտպանության նախարարն է։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ որոշումն անհատական է եղել։
Երեկ տեղի էր ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո լուրեր տարածվեցին, թե մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Շրջանառվող անուններից մեջ էր նաեւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի անունը։




