ԿարևորՔաղաքական

Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 13-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Դատարանի մոտ են հավաքվել հանուն և ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ է հեռացել սեպտեմբերի 12-ին։ Հենց նույն օրը վերսկսվել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Կարդացեք նաև

Back to top button