ԿարևորՀասարակություն

Երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը կպարզեցվի

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ստորագրել է հրաման, որն էականորեն կպարզեցնի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը:

«Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»: Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդական, անձնագիր)»,- գրել է նախարար Թորոսյանը եւ հավելել, որ հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1009812202538378

Կարդացեք նաև

Back to top button