ԿարևորՀասարակություն

Ոչ թե կուլակաթափ անելու, այլ՝ արդարացի հարկման դաշտ բերելու նախագիծ

«Ռադիոլուր»-ի հյուրասրահում կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը  մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ի կողմից այսօր առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծից:

«Մենք գույքի հետ գործ ունենք, ոչ թե գույքի սեփականատիրոջ»,- հայտարարել է Արայիկ Սահակյանը: Նա նախկին  որևէ պաշտոնյայի անուն չի նշել, որը բնակվում է շքեղ առանձնատանն ու  տարիներ շարունակ գույքահարկ չի վճարել, կամ՝ քիչ է վճարել:

Արայիկ Սահակյանը  հստակեցրել է. «Սա հարկի չափ սահմանելու նախագիծ չէ, այլ՝ գույքի կադաստրային արժեք սահմանելու նախագիծ է: Թե որքան կլինի հարկը, մոտ 1.5 տարի ժամանակ ունենք, կհստակեցնենք դրույքաչափերը»:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը վստահեցրել է, որ կառավարության քաղաքականության  մեջ չկա որդեգրած քաղաքականություն՝ ըստ որի  հարկերը համատարած բարձրանալու են. «Փոքրարժեք, միջին արժեք գույքի հարկի չափը կամ նույնը կմնա, կամ կբարձրանա՝ չնչին տարբերությամբ»:  

«Ամենաշքեղ գույքը Երևանում է, բարձրարժեք գույք կա՝ Արարատում, Կոտայքում, Սյունիքում»,- ասել է Արայիկ Սահակյանը:

Կարդացեք նաև

Back to top button