ԿարևորՏնտեսական

Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ հինգ տարին կամփոփի ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում

Եվրասիական տնտեսական միության հնգամյա գործունեության եւ Ղրղզստանի ԵԱՏՄ անդամակցության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը կխոսի սեպտեմբերի 26- ին Ղրղզա- ռուսական Սլավոնական համալսարանում իր դասախոսության ժամանակ։

Մասնավորապես ԵՏՀ նախագահը կպատմի ԵԱՏՄ նպատակների, վերազգային մարմինների, միջազգային համագործակցության ձեւերի եւ առաջիկա խնդիրներին մասին։ Դրանից բացի՝ դասախոսության ընթացքում կլուսաբանվեն Ղրղզստանի ԵԱՏՄ անդամակցության առավելությունները քաղաքացիների ու բիզնեսի համար։

Միջոցառմանը համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները, պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ ԵԱՏՄ մասին, ինչպես ասում են, առաջին ձեռքից։

Նույն օրը «Եվրասիական շաբաթ 2019» շրջանակներում Բիշքեկում կքննարկվեն նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաների միավորման հարցերը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացման, տեղեկատվա- հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը կխոսի «ԵԱՏՄ ներքին շուկան. առասպելներ եւ իրողություններ» թեմայով։

ԵԱՏՄ տարածքում ապրանքների, աշխատողների, ծառայությունների եւ կապիտալի շարժը պետք է անարգելք լինի։ Սակայն շատ դեպքերում անդամ երկրները ներքին սահմաններում սահմանափակման միջոցառումներ են իրականացնում, որոնք հակասում են ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներին։

Տնտեսական ինտեգրման համար պատասխանատու ԵՏՀ եւ պետական իշխանության մարմինների  ներկայացուցիչներն ու փորձագետները, ինչպես նաեւ բիզնես- հանրությունը կքննարկեն առկա հնարավորությունները սահմանափակող երեւույթները բացառելու հարցերը։

Առանց արգելքների ԵԱՏՄ միասնական շուկա հնարավոր է ձեւավորել միայն թվային թափանցիկության վրա հիմնված ինքնակարգապահության վրա՝ կարծում է ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button