
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
2001 թվականին սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց 2977 մարդ:
Աշխարհն այսօր լավ հիշում է 18 տարի առաջ այս օրը տեղի ունեցածը, թե ինչպես երկու ինքնաթիռներից մեկը մխրճվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերից մեկի մեջ:
Այս օրը «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչները չորս մարդատար ինքնաթիռ էին գրավել ու դրանցից երկուսն ուղղել երկրաքերերի ուղղությամբ, երրորդը պայթել էր Վաշինգտոնում, չորրորդը՝ Փենսիլվանիայում:
Ահաբեկչությունից 18 տարի անց աշխարհում այդ չարիքի դեմ պայքարը դեռ շարունակվում է ու դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի ընդհանրապես:




