
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախում հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը:
Այսօր առավոտյան հրավիրված ճեպազրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը նախնական տեղեկություն է ներակյացրել ոչ միայն ՏԻՄ ընտրությունների մասնակցության մասին. արդեն հայտնի են նաև ընտրված գյուղապետերի, քաաղքապետերի անունները: Ստեփանակերտի քաղաքագլուխ է ընտրվել Դավիթ Սարգսյանը, որին Ստեփանակերտում ավելի շատ ճանաչում են Սաքո՝ անունով: Իր այս մականունը թեկնածուն նախընտարկան կարգախոսում էր օգտագործել՝ որը հնչում էր այսպես՝ «Սա Քո քաղաքն է»:
Սարգսյանն արդեն առաջին շնորհավորանքն է ստացել քվեներով երկրոդ տեղում գտնվող Գրիգորի Սահակյանից: Կարելի է ասել, նախկին զինվորականը աննախադեպ հաջողություն ունեցավ այս ընտրություններում:
Ի դեպ, երեկ քվեարկության ավարտից հետո, Սահակյանի շտաբի պետ Վլադիմիր Գրիգորյանը ասել էր, որ օրվա ընթացքում եղել են խախտումներ, որնց մասին իրենք համապատասխան օղակներին իրազեկել են:

Վլադիմիր Գրիգորյանի խոսքով՝ նաև այս ընտրությունները ազատ ու մրցակցային էին, և վարչական ռեսուրս չի օգտագործվել:
Հինգ թեկանծուներից ամենաքիչ ձայն ստացած թեկնածուն՝ Արայիկ Ավանեսյանը երեկ հայտնել է, որ եղել են խախտումներ:
Մյուս թեկնածուների շտաբերը ազնիվ ընտարպայքար են արձանագրել ու թափանցիկ քվերակություն:
Կենտրոնական ընտրական հանձանժողովում առավոտյան որևէ գրավոր բողոք չէին ստացել, հեռախոսով հայտնած թերությունները ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ շտկվել են տեղում:
Արցախի վարչական կենտրոններից Մարտակերտում, Ասկերանում և Շուշիում շարունակելու են պաշտոնավարել գործող քաղաքապետերը: Մի քանի համայնքներում քվեները հավասար էին, և հանձնաժողովականները ընտրյալին որոշել են վիճակահանությամբ:
Մեկ համայնքում միայն թեկնածուն բավարար ձայներ չի հավաքել:

Մեկ այլ հետաքրքիր արդյունք. Քաշաթաղի շրջանի Աղավնո համանքում ընտրվել է հայրենադարձ Անդրանիկ Չավուշյանը: Անդրանիկը տարիներ առաջ Արցախ է եկել Սիրայից:
Այդ ոչ մեծ գյուղում 145 ընտրողներից 70-ը իր վսատհության քվեն տվել է ապրիլյանի մասնակից Անդրանիկին:




