ԿարևորՀասարակություն

Վարչապետը խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

«Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու որևէ իրավական հիմք չունենք»,- ֆեյսբուքի իր էջում, խոսելով Ամուլսարի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ նշեց, որ հանրության շրջանում կան մտահոգություններ, որոնք պետք է հաշվի առնել։

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։ Վարչապետը նշեց, որ եթե այսօր ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները Լիդիան ընկերությունը չի սկսելու մինչեւ 2020 թ-ի ապրիլը։

«Եվ մենք այդ ժամանակ հանգիստ ժամանակ կունենք ուսումնասիրել բնապահպանական ռիսկերը»։

Ըստ վարչապետի՝ չեն կարող անտեսել բնապահպանական ռիսկերը։ «Եթե հանքի շահագործումն անվտանգ չէ, այն չի կարող շահագործվել, բայց ընկերությունն ամենաբարձր մակարդակով խոստանում է ապահովել անվտանգությունը և պահպանել բոլոր չափանիշները»,- ասաց վարչապետը։

Որպես վերջաբան Նիկոլ Փաշինյանն ասաց․ Դուք որեւէ ճանապարհ փակելու անհրաժեշտություն չունեք, դա կանի կառավարությունը՝ հարկ եղած դեպքում։

« ՀՀ կառավարությունն իրավունք ունի ամենամյա մոնիթորինգ իրականացնել՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների ուսումնասիրության համար։ Եթե խախտում արձանագրվի՝ Կառավարությունն իրավունք ունի ընկերության լիցենզիան չեղյալ հայտարարելու համար», նշեց Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2362168337434735/

Կարդացեք նաև

Back to top button