ԿարևորՀասարակություն

Բոլորս դեպի Գյումրի

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի», ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հիշեցրել, որ այս տարվանից մեկնարկում է Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը:

Եվ առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում:

«Կառավարության աշխատակազմը խոստանում է անմոռանալի միջոցառում, իսկ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ կարող են այդ խոստումն ի կատար ածել:

Ու որպեսզի տոնը չհեռանա Երեւանից եւ մյուս քաղաքներն էլ տոնական տեսք ունենան, կարծում եմ արժե, որ մեր այն քաղաքացիները, ովքեր հավես ունեն, փողոցներին նայող իրենց պատշգամբները զարդարեն՝ անկախության մոտիվներով: Նույնիսկ լավագույն շենքի մրցույթ անելու գաղափար կա:

Շենքը տոնական դարձնելու ամենապարզ ճանապարհը պատուհանից կամ պատշգամբից ՀՀ պետական դրոշը պարզելն է. դե իհարկե՝ խնամված, տեսքը տեղը դրոշների մասին է խոսքը:)»,- գրել է Փաշինյանը։

https://www.facebook.com/ArmeniaIndependenceDay/videos/2322485111413106/

Կարդացեք նաև

Back to top button