ԿարևորՔաղաքական

Իրանի և Սինգապուրի ղեկավարները կժամանեն Հայաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրած ասուլիսում հաստատել է տեղեկությունը, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու են նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները:

«Այո, մենք սպասում ենք, որ այս ամենը իրականացվելու է Երևանում՝ մասնակցությամբ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների և մասնակցությամբ հյուրերի, որոնք համագործակցում են ԵՏՄ հետ, ներառյալ Սինգապուրն ու Իրանը»,- ասել է Մնացականյանը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով այն կարևոր գերակայությունները, որ գոյություն ունեն ԵՏՄ ներսում՝ անդամ պետությունների կողմից խորացնելու և ամրապնդելու ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն ԵՏՄ ներսում, այլ նաև այլ երկրների կամ միավորումների հետ, նման քաղաքականություն է վարվում, որը ԵՏՄ հավաքական քաղաքականություն է:

Կարդացեք նաև

Back to top button